05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լրագրողին բերման են ենթարկում կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդման համար

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին բերման ենթարկելու մասին մամուլի տեղեկության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր. այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:

Նշենք, որ քիչ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել:

Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով:

Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Քննչական կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց: Ստորև ներկայացվող ծանուցագիրն ուղարկվել է լրագրողին, և ինչպես նկատում ենք, այնտեղ որևէ կարգավիճակ, որով նա հրավիրվել է, չի նշվում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ