09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Անգոլայի քաղաքացին հատել է հայ-թուրքական սահմանը

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու են ձերբակալել, ով ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, հունիսի 15-ին սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով քողարկել հետքերը:

Որոշ ժամանակ անց նա փորձել է անցնել ՀՀ տարածքի խորքը։ Տեղաբնակները տեսել են անհայտ անձին եւ օպերատիվ կերպով հայտնել սահմանապահ ուղեկալ։

Արդյունքում Երվանդաշատ բնակավայրի մոտ անհայտ անձը վնասազերծվել է և փոխանցվել է ռուս սահմանապահներին:

«Առաջնային հարցման ժամանակ սահմանախախտը պարզաբանել է, որ Անգոլայի քաղաքացի է, 1982թ. ծնված և մտադիր էր Հայաստանով հասնել Անգոլա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Զննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որտեղ եղել են նրա անձնական իրերը թաց վիճակում, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և բջջային հեռախոս:

Իրավախախտման հանգամանքները պարզելու  համար նպատակով սահմանախախտը մանրամասն ցույց է տվել տեղանքը, թե ինչպես է հաղթահարել ինժեներական պատնեշները։

Նույն օրը՝ ֆիլտրացիոն միջոցառումներից հետո, սահմանախախտին սահմանված կարգով փոխանցել են ՀՀ Կառավարության առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալված քաղաքացու վարկածը։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ