08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենդանինե՞րն են վնասել … տարեց կինն անհետացել է

«Տղաներ, հարսներ ու թոռներ ունեցող հարգարժան կին է Վարդիթեր Սիմոնյանը: 70-ն անց կին է: Հարազատները անհանգստացած են շատ: Չգիտենք ինչ մտածենք՝ կենդանիներն են վնասել, թե՞…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 30-ին ժամը 15.00-ի սահմաներում […]

Ոստիկանապետը պահանջել է անհանդուրժող լինել /վիդեո/

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Իջևանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Տավուշի մարզային վարչության, բաժինների և ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրելով դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծել է  ոստիկանների մասնագիտական […]

Ով է այդքան փող տվել հանցախմբին. Ժողովուրդ

«ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը անցած տարվա նոյեմբերի 25-ին վնասազերծված «հանցախմբի» գործը քննող քննչական խմբի ղեկավարն է, երեկ հայտարարեց, թե իրենք գործով անցնող բոլոր մարդկանց շրջանակը պարզել են: Ըստ այդմ, մեղադրանք է առաջադրվել 33 անձանց, որոնցից մեկը հենց խմբին ֆինանսավորողն է: Համբարձումյանը, սակայն, չցանկացավ ասել, թե տվյալ անձը ով է: Նշեց […]

Պատգամավորը ստիպված զենք է հանել. Ժողովուրդ

«Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: Ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին: Սակայն […]

20 հազարանոց կեղծ թղթադրամներ են հայտնաբերել

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը ժամը 2-ին Երևանի Բայրոնի փողոցի 8/2 հասցեում գտնվող դեղատանը գնումներ կատարելիս տվել են 20.000 դրամ անվանական արժեքի կեղծ թղթադրամ: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Կենտրոնականի բաժնի ծառայողները նույն օրը, կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող ինտերնետ […]

Հրաշալի անձնավորություն էր. ի՞նչու է կախվել 29 ամյա Մեսրոպը

Արմավիրի տներից մեկի լոգարանում, մարտի 29-ին հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 29-ամյա բնակիչ Մեսրոպ Ղուրշուդյանի կախված դին: Վերջինը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, 2-րդ դասակի հրամանատարն էր, կոչումով՝ կապիտան: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հնաբերդ համայնքի ղեկավար Գոռ Հունանյանը չկարողացավ բացատրել, թե որն է եղել նման քայլի դիմելու պատճառը: «Հրաշալի անձնավորություն էր: Չգիտեմ՝ ինչու […]

Կհանգուցալուծվի արդյոք Խոսրովի արգելոցում գտնվող Գիլանի բնակավայրի խնդիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան Արարատի մարզում լուծում է առաջարկել Խոսրովի արգելոցում գտնվող Գիլանի բնակավայրի խնդրի վերաբերյալ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարար Գրիգորյանը նշել է, որ արգելոցի միջազգային չափանիշներով պահպանման ռեժիմը թույլ չի տալիս, որպեսզի հատուկ պահպանվող տարածքում գտնվող բնակատեղիի առկայությունը խախտի պահպանման առկա պայմանները, որի հետ կապված առաջարկությամբ է հանդես եկել: «Հարցի լուծումներից մեկն […]

Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով դատը հետաձգվեց

Երրոդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատական առաջին նիստը հետաձգվեց ամբաստանյալների շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի միջնորդությամբ, ովքեր հայտարարեցին, որ նախօրոք նշանակված մեկ այլ նիստի պետք է մասնակցեն Աշտարակ քաղաքում: Այս դատական նիստին չեն ներկայացել տուժողների իրավահաջորդները և վկաները: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի […]

Թիրախում բարձրաստիճան պաշտոնյաներն են եղել. բացահայտում

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է որոշ տվյալներ Երեւանում վնասազերծված զինված խմբի աղմկահարույց գործով քննության ընթացքի մասին: ԱԱԾ ներկայացուցիչը նշել է, որ խմբի հիմնական նպատակն է եղել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելը: Խմբի նշանակետում են եղել պետական իշխանության մարմինները, ադ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի