06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանը սոցկայքերով տարածել է պոռնկագրական բնույթի նյութեր. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ն, առանց անձի համաձայնության, սոցիալական կայքերի միջոցով, ապօրինի տարածել է օրենքով չնախատեսված, անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ եւ պոռնկագրական բնույթի նյութեր:

ՀՔԾ-ից   հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Սաշիկ Ա.-ն, 2014թ. օգոստոսի սկզբներին  ծանոթանալով եւ տեւական ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014 թվականի հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, եւ նրան վարկաբեկել մտերիմների, ազգականների եւ այլ անձանց շրջանում:  Այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 3-ին, առանց Աննա Մ.-ի համաձայնության, «www.odnoklassniki.ru» եւ «www.facebook.com» սոցիալական կայքերում, նրա անվամբ իր կողմից ստեղծված անհատական կայքէջերում տեղադրել է Աննա Մ.-ի լուսանկարները, անձնական գաղտնիք համարվող՝ նրա բնակավայրի հասցեն եւ հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել ու հիշյալ կայքէջերում տեղադրել է այլ անձանց մի շարք պոռնկագրական բնույթի լուսանկարներ:

Այնուհետեւ Սաշիկ Ա.-ն հիշյալ անհատական կայքէջերից այցելել է Աննա Մ.-ի եւ այլ օգտատերերի ինտերնետային էջերին, արել է ընկերության առաջարկներ՝ այդ կերպ տարածելով նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունները, ինչպես նաեւ պոռնկագրական բնույթի լուսանկարները:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով եւ 263-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ