23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մահապարտը պայթեցրել է իրեն Սիրիայում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված արարողության ժամանակ /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն հայերի և ասորիների ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կրոնական արարողության ժամանակ: Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, դեպքը տեղի է ունեցել Սիրիայ ի Ղամիշլի քաղաքում: Ահաբեկչության հետևանքով երեք մարդ է սպանվել, տասնյակ վիրավորներ կան: Տեղական աղբյուրները փաստում են, որ կառավարական ուժերը, որոնք ապահովում էին միջոցառման անվտանգությունը, կանգնեցրել են մահապարտին […]

58 ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ևս մեկ անձ է կալանավորվել

58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալված  Յուրի Հ.-ին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: Այս մասինտեղեկացանք ՀՔԾ-ից: Յուրի Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Հիշեցնենք, որ […]

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից 9 հատ բջջային հեռախոս է հայտնաբերվել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հունիսի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված սառնարանի զննությամբ թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են 6 բջջային հեռախոսի ականջակալ, 8 լիցքավորման սարք եւ 9 բջջային հեռախոս:  

«Պրոֆեսիոնալ» ձերբակալում

«Իշխանություններից ամեն ինչ սպասելի է, եթե միայն ասելով է թող ասեն: Անցյալ տարի էլ հինգ հոգու բերման ենթարկեցին սոդա և այլ կենցաղային իրեր տանը պահելու համար, հիամ էլ կարծում եմ փորձում են ավելի «պրոֆեսիոնալ» գործ անել և ավելի նոր բաներ մոգոնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը: Նշենք, որ […]

Ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը, որը ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զավթել հաղորդակցության և կապի միջոցներ. ՀՔԾ

2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով.  տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման […]

Միքայելը «ՌՊԳ-5 զենքը ձեռքին շրջում է քաղաքում

Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը, իր պատրաստած ռուսական РГД-5 ստվարաթղթե զենքը ձեռքին, պտտվում է Երևանի կենտրոնի փողոցներով: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ինքն այս կերպ աջակցում է ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքի պատին հարվածելու համար ամբաստանյալի աթոռին հայտնված Արտակ Գևորգյանին: «80-ականների արտադրության ռուսական РГД 5 է, պատրաստված է Շանթ Հարությունյանի ակցիայի ժամանակ օգտագործված մահակներից, ավելի […]

Ոստիկանը սոցկայքերով տարածել է պոռնկագրական բնույթի նյութեր. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ն, առանց անձի համաձայնության, սոցիալական կայքերի միջոցով, ապօրինի տարածել է օրենքով չնախատեսված, անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ եւ պոռնկագրական բնույթի նյութեր: ՀՔԾ-ից   հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Սաշիկ Ա.-ն, 2014թ. օգոստոսի սկզբներին  […]

Սպանել են քրեական հեղինակության հարսին

Անապայում երկու տղամարդ կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում եղել են երիտասարդ ամուսինները իրենց երեխայի հետ։ Կրակոցների արդյունքում ամուսինը՝ 29-ամյա Թիմուրը, վիրավորվել է, իսկ կինը՝ 29-ամյա Ալանան, տեղում մահացել է։ Երեխան բարեբախտաբար չի տուժել, հայտնում է Life.ru-ն։ Կայքը նշում է, որ վիրավոր Թիմուրը հայազգի քրեական հեղինակություն  Վալտեր Հարությունյանի որդին է։ Վալտեր Հարությունյանը սպանվել է 2013 թվականին՝ […]

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» անդամներին

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի այլ փորձագետներ:   Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում հոգեկան առողջության պահպանման հետ կապված արդի հարցերը, առավելապես կարեւորվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ինչպես նաեւ հոգեբանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված