18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձեւավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել եւ պահել տարբեր վայրերում, ինչպես նաեւ պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։

ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել եւ ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժ.Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաեւ առերես հարցաքննության ժամանակ եւ հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում եւ աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր:

Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն, ապահովելով սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքների, ինչպես նաեւ արդարադատության շահերի հավասարակշռված պաշտպանությունը, կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախաքննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ