Ո՞ւմ դուր չի գալիս «Ararat»-ը
Հունիսի 20-ին Մոսկվայի Արբիտրաժի դատարանում տեղի է ունեցել «Philip Morris Brands Sarl» ընկերության կողմից ներկայացրած հայցով դատական գործի քննությունը։
Հիշեցնենք, որ ընկերությունը դատի է տվել «Գրանդ տոբակ» ընկերությանը, որը «Ararat» ապրանանիշի ծխախոտն է արտահանում Հայաստանից Ռուսաստան, գրում է kp.ru-ն։
Ընկերությունը պահանջում է արգելել «Ararat» ապրանքանիշի օգտագործումը Ռուսաստանի տարածքում եւ 5 միլիոն ռուսական ռուբլու չափով տուգանք վճարել։ Համաձայն հայցվորի հայցի՝ «Ararat»-ի դիզայնի նշանը շատ նման է «Marlboro»-ի նշանին եւ կարող է մարդկանց թյուրիմածության մեջ գցել։ Պատասխանող կողմը հակառակն է պնդում։
Դատական գործի ընթացքում առաջարկվել է կայացնել խաղաղ պայմանավորվածություն ձեռք բերվել, համաձայն որի՝ «Philip Morris Brands Sarl»-ը հետ կվերցնի իր դիմումը, եթե «Ararat»-ը վաճառվի միայն իրենց վաճառասրահում։
Հայկական ընկերությունը, սակայն, չի համաձայնվել այս տարբերակին՝ նշելով, որ այս հարցն իրենց համար հատկապես Ռուսաստանում սկզբունքային է, քանի որ նրանք կարծում են, որ ամերիկյան ընկերությունը փորձում է ռուսական շուկայից հանել ԵԱՏՄ-ի անդամ երկրին։
Գործով հերթական լսումը կանցկացվի օգոստոսի 8-ին։