04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Միքայելը «ՌՊԳ-5 զենքը ձեռքին շրջում է քաղաքում

Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը, իր պատրաստած ռուսական РГД-5 ստվարաթղթե զենքը ձեռքին, պտտվում է Երևանի կենտրոնի փողոցներով:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ինքն այս կերպ աջակցում է ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքի պատին հարվածելու համար ամբաստանյալի աթոռին հայտնված Արտակ Գևորգյանին:

«80-ականների արտադրության ռուսական РГД 5 է, պատրաստված է Շանթ Հարությունյանի ակցիայի ժամանակ օգտագործված մահակներից, ավելի շուտ` լապատկի պոչից: Այս ակցիան անում եմ, որ մարդիկ հասկանան, որ խաղալիքի համար մարդկանց չեն դատում»,- ասաց Միքայելը:

Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ: Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ