01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

2 տեխնիկական սարք չի աշխատել. ԿԸՀ-ից հայտնում են (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց, որ քվեարկությունը կազմակերպելու համար բացվել է 2009 ընտրատեղամաս: Նշված ընտրատեղամասերից 12-ը քրեակատարողական հիմնարկներում են, և դրանք, ըստ օրենքի, կբացվեն ավելի ուշ: Նա նշեց, որ ժամը 8-ի դրությամբ արդեն բացվել են  մնացած բոլոր ընտատեղամասերը:   Հանձնաժողովի անդամների թիվը 15976 է: «Բացակայություններն աննշան են, բոլոր անդամները […]

Ինչ է ասում նոր ԸՕ-ն դիտորդների եւ լրագրողների մասով

Եթե նախկինում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է անցնեին նախնական որակավորման գործընթաց, այժմ այդ գործընթացը թողնված է այդ կազմակերպություններին։ Տեղի է ունենում հավատարմագրման գործընթաց, նախկինում դիտորդները պետք է ներկայացնեին երկու վկայական՝ հավատարմագրված դիտորդի եւ որակավորման դասընթացների մասնակցության։ Այժմ միայն հավատարմագրման վկայականն է անհրաժեշտ։ Նախորդ փորձառություններից ելնելով, արդյոք ընտրություններից մի քանի օր առաջ նորաբաց ինչ-որ ՀԿ-ներ […]

ՕՐՕ-ն բախման է գնում /տեսանյութ/

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոյանը անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանե դաշինքի ներկայացուցչի տարածած տեղեկությանը, թե Ծակքար գյուղի 21/09 տեղամասում իր նկատմամբ նախատրամադրվածություն է եղել: Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն […]

Զգուշացնում են

ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության տարբեր ընտրատարածքներից դիմում են քաղաքացիներ՝ ահազանգելով այն մասին, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց: Ահազանգողները նշում են, որ որպես տարբերակման միջոց նախատեսվում է օգտագործել նաև գունավոր գրիչներ, ծրարում տեղադրվող տարբեր առարկաներ: ԵԼՔ դաշինքի […]

Հետեւում են

Ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ 14 փորձագետներ՝ 13 երկրներից, որոնց քվեարկության օրը կմիանան կարճաժամկետ 250 դիտորդներ՝ քվեարկության ընթացքը դիտարկելու համար: Քվեարկության հաջորդ օրը կներկայացնեն ընտրությունների վերաբերյալ նախնական դիտարկումներ, իսկ երկու ամիս անց պատրաստ կլինի վերջնական զեկույցը՝ համապատասխան առաջարկներով: 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք […]

Պատժվում են. ոստիկանապետը` Սեյրան Օհանյանից եւ պահքից /տեսանյութ/

Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանը։ Ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն խաղաղության, կայունության։ Հարցին, թե հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանում մի քանի խախտումները՝ ինչպիսի՞ ընտրություն է սպասվում, ոստիկանապետը պատասխանեց․ «Ես կարծում, որ այս պահքի ու պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն […]

Արարատի մարզի Նարեկ համայնքում ընտրությունը մեկնարկել է

Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ 12/31 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են։ Henaran.am-ի թղթակիցը  տեղեկացնում է,   որ դեռ վաղ առավոտից մի քանի ընտրող եկել էին տեղամաս՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զավեն Բալեյանը մեր թղթակցի հետ զրույցում  նշել է՝  լարվածություն չկա. համայնքում բոլորը միմյանց ճանաչում են,  եւ փոխադարձ հարգանք նարեկցիների միջև: Նոր ընտրակարգի […]

Ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով

Ազգային ժողովի ընտրությունների օրը` 2017 թվականի ապրիլի 2-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Նույն սկզբունքով կաշխատի նաև Արագ արձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ […]

Բժիշկները ստիպել են հիվանդին մաքրել սեփական արյունը՝ ուշաթափությունից հետո /տեսանյութ/

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Պյատիգորսկի հիվանդանոցներից մեկում։ Համացանցում լուսանկարներ եւ տեսանյութեր են հայտնվել, որոնց հեղինակները պնդում են, որ ականատես են եղել, որ տարեց կինը ուշագնաց է եղել հիվանդանոցում, սակայն կես ժամ նրան ոչ ոք չի մոտեցել։  Երբ կինն ուշքի է եկել ու փորձել գնալ թերապեւտի սենյակ, ընկել է ու գլուխը հարվածել։  Հիվանդանոցի աշխատակիցներին բարկացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված