12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արարատի մարզի Նարեկ համայնքում ընտրությունը մեկնարկել է

Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ 12/31 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են։ Henaran.am-ի թղթակիցը  տեղեկացնում է,   որ դեռ վաղ առավոտից մի քանի ընտրող եկել էին տեղամաս՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զավեն Բալեյանը մեր թղթակցի հետ զրույցում  նշել է՝  լարվածություն չկա. համայնքում բոլորը միմյանց ճանաչում են,  եւ փոխադարձ հարգանք նարեկցիների միջև:

Նոր ընտրակարգի հետ կապված՝ համայնքի բնակիչները,  բնականաբար, կարող են որոշակի դժվարություններ ունենալ: Անդրադառնալով այդ խնդրին՝  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը   նշել է. «Ընտրելու կարգը մանրամասնորեն բացատրում ենք յուրաքանչյուր ընտրողի, որպեսզի քաղաքացին օրենքով սահմանված կարգով՝ կարողանա կատարել իր  քաղաքացիական պարտքը»:

17760373_1328869813863834_1188162286_n 17690072_1328870030530479_561458515_n 17505881_1328870237197125_473267641_n 17742195_1328870627197086_1973351534_n

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ