2 տեխնիկական սարք չի աշխատել. ԿԸՀ-ից հայտնում են (տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց, որ քվեարկությունը կազմակերպելու համար բացվել է 2009 ընտրատեղամաս: Նշված ընտրատեղամասերից 12-ը քրեակատարողական հիմնարկներում են, և դրանք, ըստ օրենքի, կբացվեն ավելի ուշ: Նա նշեց, որ ժամը 8-ի դրությամբ արդեն բացվել են մնացած բոլոր ընտատեղամասերը:
Հանձնաժողովի անդամների թիվը 15976 է: «Բացակայություններն աննշան են, բոլոր անդամները ներկայացել են տեղամասային հանձնաժողովներ: Այս անգամ լինելու են տեխնիկական սարքավորումներ, որոնք տրվել են բոլոր տեղամասերին, և սկսվել է տեխնիկական սարքավորման գործընթացը»,-հայտնեց նա:
Տ. Մուկչյանի ներկայացմամբ՝ դիտորդական առաքելություն է իրականացնում 650 միջազգային դիտորդ, 28 հազարից ավել տեղական դիտորդ:
Ընտրություններոը լուսաբանելու համար 89 ԶԼՄ է հավատարմագրել՝ 1263 ներկայացուցչով, և 31 օտարերկրյա ԶԼՄ-ների մոտ 80 ներկայացուցիչ:
ԿԸՀ նախագահն ասաց նաև, որ Լոռիում 2 տեխնիկական սարքավորում չի աշխատել, սակայն խնդիրը կարգավորվել է: