25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հետեւում են

Ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ 14 փորձագետներ՝ 13 երկրներից, որոնց քվեարկության օրը կմիանան կարճաժամկետ 250 դիտորդներ՝ քվեարկության ընթացքը դիտարկելու համար:

Քվեարկության հաջորդ օրը կներկայացնեն ընտրությունների վերաբերյալ նախնական դիտարկումներ, իսկ երկու ամիս անց պատրաստ կլինի վերջնական զեկույցը՝ համապատասխան առաջարկներով:

2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցված է միջազգային մեկ կազմակերպություն՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ):

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված տեղական կազմակերպությունները 25-ն են՝

Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն (133 դիտորդ)
Միացյալ առաջնորդների պալատե (137 դիտորդ)
Համահայկական երիտասարդական ասոցիացիա (189 դիտորդ)
Ընտրությունը քոնն է (999 դիտորդ)
Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներե միջազգային կենտրոն (969 դիտորդ)
Շահեն (315 դիտորդ)
Հայք երիտասարդ ազգային պահպանողականների միավորում (120 դիտորդ)
Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա (147 դիտորդ)
Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ (1517 դիտորդ)
Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն (396 դիտորդ)
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն (1383 դիտորդ)
Ունիսոն (6 դիտորդ)
Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն (232 դիտորդ)
Ապագայի մանդատ (140 դիտորդ)
Սերունդների համերաշխություն (135 դիտորդ)
Ազատ հասարակության ինստիտուտ (1598 դիտորդ)
Իրավունքի Եվրոպա միավորում (1358 դիտորդ)
Քարավան-88 (816 դիտորդ)
Ինֆորմացիոն կենտրոն (269 դիտորդ)
Եվրասիական Ինտեգրացիա (242 դիտորդ)
Աշուր (230 դիտորդ)
Հայաստանի Հելսինկյան կոմիտե (120 դիտորդ)
Կայլաս (57 դիտորդ)
Արժանապատիվ սպա (1173 դիտորդ)
Գյումրու առաջընթաց (82 դիտորդ):

Ի դեպ, 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է արել բոլոր հետաքրքրված քաղաքացիներին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։ Երեւանում են նաեւ սփյուռքահայերի դիտորդական խմբեր: 

Ըստ մամուլի` տեղական որոշ ՀԿ-ների դիտորդների ճնշող մեծամասնությունը օտարազգիներ են: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ