23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բժիշկները ստիպել են հիվանդին մաքրել սեփական արյունը՝ ուշաթափությունից հետո /տեսանյութ/

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Պյատիգորսկի հիվանդանոցներից մեկում։ Համացանցում լուսանկարներ եւ տեսանյութեր են հայտնվել, որոնց հեղինակները պնդում են, որ ականատես են եղել, որ տարեց կինը ուշագնաց է եղել հիվանդանոցում, սակայն կես ժամ նրան ոչ ոք չի մոտեցել։ 

Երբ կինն ուշքի է եկել ու փորձել գնալ թերապեւտի սենյակ, ընկել է ու գլուխը հարվածել։ 

Հիվանդանոցի աշխատակիցներին բարկացրել է այն, որ կինը հատակն իր արյունով կեղտոտել է, ինչից հետո վերջինը թաշկինակ է հանել պայուսակից ու փորձել մաքրել իր արյունը հատակից։

 

Ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է սկսել։ Հիվանդանոցից, սակայն, այլ բան են ասել։ Նրանք պնդել են, որ կնոջը ժամանակին օգնություն է ցուցաբերվել, իսկ նկարների հեղինակն իրավիճակն այլ կերպ է ներկայացրել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ