01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

13:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 729 հաղորդում

02.04.2017թ. ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական […]

Քվեարկության մասնակցությունը. թարմ տվյալներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը  ներկայացրեց մինչև ժամը 11.00-ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:   Ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ մեկ ընտրատարծքում կազմել է 200.217, որոնցից ընտրության մասնակցել են 29,567-ը, այսինքն 14,77 տոկոսը: Թիվ երկուսում՝ 212,523 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 28,741, ընդհանուր առմամբ՝ 13.52 տոկոսը: Թիվ […]

Կուտակումներ եւ հերթեր Երեւանի Կենտրոնում

Երեւանի կենտրոն համայնքում տեղակայված 4-րդ ընտրատարածքի թիվ 9/30 ընտրատեղամասում վաղ առավոտից բավական ծանրաբեռնված իրավիճակ է: Ընտրողների կուտակումների արդյունքում երկար հերթեր են գոյացել: Այս մասին հարցին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Վարդան Աբրահամյանը պատասխանեց, թե հերթերը պայմանավորված են ընտրողների աննախադեպ ակտիվությամբ : Սա նախագահը բացատրում է ռեյտինգային թեկնածուների անձերով` Հակոբ Բեգլարյան ՀՀԿ-ից, Նիկոլ Փաշինյան` «ԵԼՔ»-ից, Նապոլեոն Ազիզյան , Արարատ Զուրաբյան` «Ծառուկյան» […]

Կրկնակի քվեարկության փորձ՝ թիվ 23/02 ընտրատեղամասում

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել` թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։  Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 09:13-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա.Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

67 հաղորդում է ստացվել

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում, որոնցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, 1-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 1-ն ուղարկվել է նախաքննության, 3-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում, 35-ը կցվել է շարք, 12-ը գտնվում է ստուգման փուլում, 13-ն ուղարկվել է ընտրական հանձնաժողովի […]

Ընտրողների մասնակցությունը

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 2.  587. 706 քաղաքացիներից իր քաղաքացիական պարտքն է կատարել 344.714 քաղաքացի, այսինքն` ընտրողների 13.32 տոկոսը: ԿԸՀ-ն հրապարակել է տվյալներ՝ ժամը 11-ի դրությամբ ընտրության մասնակիցների վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցել է 344714 ընտրող։ Տեղեկատվությունը՝ ստորեւ։ Հիշեցնենք, սրանք նախնական տվյալներ են: 

Գալուստ Սահակյանի ընտրությունը

Քիչ առաջ իր ընտրությունն է կատարել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով ստիպված է եղել սպասել իր հերթին: Նա ասել է, որ ընտրություն է արել հանուն Հայաստանի հանրապետության. «Հայ ժողովրդի համար ամենակարեւոր գործոնը պետությունն է»,-ասել է Գալուստ Սահակյանը: 

ՀՎԿ-ն որպես ընտրակաշառք գլխաշորե՞ր է բաժանում

Ֆեյսբուքյան օգտատեր Սահակ Ղազարյանը իր էջում գրում է․ «Ամենավերջին շատ վստահելի տվյալներով՝ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն որպես ընտրակաշառք գլխաշորեր է բաժանում: Հետաքրքիրն այն է, որ ՀՎԿ-ն ամեն ընտրության բաժանում է էն, ինչ «էժանով կպցնում է»: Մուրաբաներ, հեռախոս, արդեն նաև գլխաշոր…»։

Մեղք չունեն, որ բնակվում են Դավթաշեն գյուղում․ Աշոտ Ահարոնյանն արձագանքում է Դանիել Իոաննիսյանին

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հարցազրույց տվող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ Դավթաշեն գյուղի ընտրատեղամասերում պատգամավորության թեկնածուներից մեկին աջակցելու նպատակով ոստիկանությունը, որպես գործատու, իր ծառայողներին ընդգրկել է լրացուցիչ ցուցակներում: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի