14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Զգուշացնում են

ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության տարբեր ընտրատարածքներից դիմում են քաղաքացիներ՝ ահազանգելով այն մասին, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց: Ահազանգողները նշում են, որ որպես տարբերակման միջոց նախատեսվում է օգտագործել նաև գունավոր գրիչներ, ծրարում տեղադրվող տարբեր առարկաներ:

ԵԼՔ դաշինքի վստահված անձինք հետևողական են լինելու այս երևույթի նկատմամբ և արձանագրելու են յուրաքանչյուր վերոհիշյալ դեպք: Սույն երևույթը գնահատվելու է որպես ընտրողի ազատ կամաարտահայտման իրավունքի ոտնահարում և համատարած բնույթ կրելու դեպքում՝ ԵԼՔ դաշինքը ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ անվավեր ճանաչելու համար տվյալ տեղամասերում ընտրությունների արդյունքները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ