21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Օձ է հայտնաբերվել

Հուլիսի 12-ին, ժամը 01:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 հանրակացարանում բռնել են օձ (տարրայի մեջ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Ավտովթար Հրազդանի կիրճում․ կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan Skyline մակնիշի 35 SL 624 (վարորդ՝ Մ. Մ.) և Toyota Scion մակնիշի 40 AA 222 (վարորդ՝ 1987 թ. […]

ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր /տեսանյութ/

ԱՄՆ Միսսիսիպի նահանգում ռազմական КС-130 ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 16 հոգի է մահացել։ Նշվում է, որ ինքնաթիռը պայթել է օդում, պայթուցիկը եղել է հենց ինքնաթիռի մեջ։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։

Երեւան-Անապա ավտոբուսը շրջվել է․ կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր Ստավրոպոլի շրջանի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Երեւան-Անապա երթուղին իրականացնող ավտոբուսը։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը, վթարի արդյունքում զոհեր չկան, կա 3 վիրավոր։ Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան – Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ […]

Հրդեհ Մոսկվայի «Ռիո» առեւտրի կենտրոնում․ կան վիրավորներ /տեսանյութ/

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մոսկվայի «Ռիո» աեւտրի կենտրոններից մեկում։ Հրդեհի արդյունքում 14 հոգի վիրավորվել է, նրանք հիվանդանոցում են։ Նրանց թվում մանկահասակ երեխա կա։ Առեւտրի կենտրոնից ավելի քան 3 000 հոգի է տարհանվել։ Թե որն է եղել հրդեհի պատճառը, առայժմ չի նշվում։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոռիում հայտնաբերվել է տղամարդու կիսամերկ դի

SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Լոռու մարզում տեղի ունեցած մահվան դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող «Մեղվիկ» կոչվող այգու մոտ Toyota […]

Խոշոր ավտովթար Երեւանում. կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ իրար են բախվել Mercedes մակնիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Մ. Գ) 35 DF 073 և Volkswagen Jetta մակնիշի […]

Ռուսաստանը՝ բնական աղետների ճիրաններում /տեսանյութ/

Ռուսաստանում բնական աղետները շարունակում են ահաբեկել մարդկանց։ Այս անգամ էլ երկարատեւ հեղեղների հետեւանքով Ուլանովսկում է սողանք տեղի ունեցել, ինչի հետեւանքով մի քանի շինություն է քանդվել։ Բլագովեշչենսկում էլ 28 մետրի հասնող քամին ու հեղեղները կաթվածահար են արել ամեն ինչ։ Մանրամասները՝ տեսանյութում

35 երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել

Հուլիսի 9-ին, ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շպաօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի 1747S (վարորդ՝ Գ. Ղ.) և «Opel Zafira» մակնիշի 35 VL […]

Սարսափելի կադրեր․ ակրոբատը ներկայացման ժամանակ ընկել է 30 մետր բարձրությունից /տեսանյութ/

Մադրիդում Mad Cool փառատոնի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել, ակրոբատը ընկել է 30 մետր բարձրությունից ու մահացել։  Ողբերգության դաժան կադրերը հայտնվել են համացանցում։ Ականատեսները պատմել են, որ 42-ամյա ակրոբատը դժվար հնարք էր անում, երբ հանկարծ ընկել է։ Ամենայն հավանականությամբ՝ պատճառն այն է, որ պաշտպանիչ լարի կողպեքը կոտված է եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի