18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Բախվել են բեռնատար գնացք և ավտոմեքենա

Հուլիսի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, երկաթուղու Արարատ-Զոդ 190-րդ կմ-ին՝ Շատվան գյուղի մոտ, Վարդենիս-Սոթք ճանապարհի հետ հատման կետում, իրար են բախվել  բեռնատար գնացք և  «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա: «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի ավտոպահեստամասերի հայտնի «Էլիավա» շուկայում

Երեկ երեկոյան Թբիլիսիի Դիդուբեյի շրջանում գտնվող հայտնի «Էլիավա» շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել. այրվել են խանութներ, տաղավարներ՝ շուրջ 2.5 հազար ք/մ տարածք: 24 հրշեջ մեքենա ժամանել է դեպքի վայր, և շուրջ 150 հրշեջ փրկարար ջանացել են մարել հրդեհը: Մի քանի ժամ հետո հրդեհը մարվել է: «Էլիավայի» շուկայում աշխատում են հարյուրավոր առևտրականներ, ովքեր հիմնականում զբաղված են ավտոպահեստամասերի […]

Կասկածելի պայուսակ՝ Երևանի Խանջյան փողոցում. ԱԻՆ օպերատիվ խումբը մեկնել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 3-ին, ժամը 11:10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 49 շենքի մոտակայքում՝ նստարանի վրա, կասկածելի պայուսակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պայուսակում կասկածելի իր չի hայտնաբերվել:

Սարսափելի վթար Թաթարստանում․ կա 14 զոհ /ֆոտո, տեսանյութ/

Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Թաթարստանում։ Նախօրեին այստեղ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը, ինչի արդյեւնքում 14 հոգի է մահացել, որոնցից երկուսը երեխաներ են։ Եւս 28 հոգի վիրավորվել է, նրանցից 15-ը հիվանդանոցում են՝ ծանր վիճակում, հայտնում է РИА Новости-ն։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսն է բախվել բեռնատարին, ինչի արդյունքում վերջինը շրջվել է ու հրդեհվել։ Դեպքի առթիվ քրեական գործ […]

Հրդեհ Անտառամուտ գյուղում

Հուլիսի 2-ին, ժամը 18:44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Անտառամուտ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ (մոտ 56 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:41-ին: Ամբողջությամ այրվել է տնակը՝ գույքով:

Սևանա լճում հայտնաբերվել է նռնակ

Հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 15:14-ին փրկարարները հայտնաբերել են F1 տեսակի նռնակ և 16:00-ին հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Արարատի մարզում ՊԲ զինծառայողը ընտանիքով վթարի է ենթարկվել. 2-ամյա որդին մահացել է. shamshyan.com

Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղահրամանյանն այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում: Այս մասին […]

Գյուրզա է հայտնաբերվել

Հունիսի 30-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասի շենքերից մեկի մուտքում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 30-ին, ժամը 09:52-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻ […]

Ավտովթար «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում. կա զոհ

Հուլիսի 1-ին, ժամը 00:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 134 PI 01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Դ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը, ապա հայտնվել հանդիպակաց […]

Ողբերգակական ավտովթար Վայք-Եղեգնաձոր ճանապարհին. 2 զոհ և 7 տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 1-ին՝ ժամը 07:33-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա 2 զոհ և 7 տուժած: Տուժածներից 5-ը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի