Երևանի Հաղթանակ թաղամասում 5 օր շարունակվող հրդեհը մարվել է

Հուլիսի 18-ին՝ ժամը 23:37-ին, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 15:42-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Դեպքի վայր էր մեկնել […]