28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ինձ հազիվ հաջողվեց փրկվել․ Եգիպտոսի հարձակման ականատեսը մանրամասներ է պատմել

Օրերս Հուրգադայում սարսափելի միջադեպ էր տեղի ունեցել։ Ահաբեկիչը դանակով հարձակվել էր լողափին հանգստացող զբոսաշրջիկների վրա, ինչի արդյունքում երկու կին մահացան, կային վիրավորներ, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներ։

Միջադեպի ականատեսներից մի ռուս կին սարսափելի մանրամասներ է միջադեպից։ Ելենա Միխայլենկոն պատմել է, որ լողաձին պառկած էր՝ ականջակալներն ականջներին, երբ հանկարծ ուժեղ ճիչ է լսել։

«Ես ոտքի կանգնեցի, շրջվեցի, ու տեսա, որ այդ արաբ տղամարդը վազում է դեպի ինձ։ Ես միայն հիշում եմ նրա ահռելի, կատաղած հայացքն ու մեծ քիթը»,- պատմել է կինը։

Ելենան ասել է, որ ժամանակ չուներ փախչելու, այդ պատճառով մարտի է բռնվել ահաբեկչի հետ։ Արդյունքում նրան հաջողվել է հրել տղամարդուն ու փախչել, վերջինն էլ հարձակվել է մեկ այլ կնոջ վրա։

«Ամենասարսափելին հետո էր։ Ես լողափից մինչեւ հյուրանոց վազում էի, այդ շոգին, եւ ճանապարհին ոչ ոք չէր ցանկանում օգնել ինձ։ Հասա հյուրանոց, այնտեղ շտապօգնություն կանչեցին, այն էլ բավական ուշ եկավ»։

Կինը խոր վնասվածք էր ստացել վզի եւ ձեռքի հատվածում։

Հիշեցնենք, որ ահաբեկչին ձերբակալել են։ Նա 28-ամյա Աբդուլ Ռախման Շամս Շաաբանն է, ով կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ