16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Թուրքիայում 2 օրվա ընթացքում 5 ռուս զբոսաշրջիկ է մահացել

Վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիայի ծովափնյա շրջաններում   ամառային հանգիստը անցկացնող 5 ռուս զբոսաշրջիկ  է մահացել: Այդ մասին հայտնել է «Ростуризм»-ը, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացրած տվյալներին:  Նշվում է, որ զբոսաշրջիկներից 4-ը խեղդվել են ծովում իսկ 1-ը հյուրանոցում է մահացել՝ սրտային անբավարարության պատճառով: Ռուսական տուրիստական ընկերությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել հանգստյան վայրի ընտրության հարցում զգուշություն […]

Երևանում բախվել են մարդատար ГАЗель-ն ու շտապօգնության ավտոմեքենան. ГАЗель-ի վարորդը եղել է խմած. կա 10 վիրավոր

Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և ГАЗ 32213 մակնիշի 0791Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերի: Վթարի […]

Կայծակից գյուղապետարանը ամբողջությամբ այրվել է

Երեկ գիշեր Շիրակի մարզում  հորդառատ անձրև տեղաց, երկար ժամանակ չէր դադարում  ուժեղ քամին, որի հետևանքով մի քանի գյուղերում  քամին քշել է տանիքները: Նախնական վարկածի համաձայն  ուժեղ կայծակի հետևանքով էլ  կրակ է բռնկվել  Մեծ Սարիարի գյուղապետարանում: Օգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է […]

Էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկված կինը պառկած է եղել երկաթգծին. հայտնի է նրա ինքնությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ՝ պատճառելով մահ: Ձեռնարկված […]

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 31-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող կիսաքանդ շինության մեջ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին

Հուլիսի 30-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին իրար են բախվել «Շևրոլետ Ավեո» և 1983 թ. ծնված Արթուր Մանուկյանի վարած «Մերսեդես Ց-180» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Արթուր Մանուկյանը հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ ճանապարհին մահացել է, իսկ 2 ուղևորներ և «Շևրոլետ Ավեո»-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

Մեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել տղամարդուն

Հուլիսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի թիվ 24 տան մոտ, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Մանյա Մելքոնյանին, ով մինչև շտապօգնության ժամանելը, մահացել է: Վարորդը ներկայացել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն:

Ավտովթար Սևան-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 28-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի 35 GQ 232 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Լ. Ս.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ […]

«ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Արցախում պայթել է ականի վրա

 Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի <<Նովրուզլու>> կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա, տեղեկացնում է է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի