25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կայծակից գյուղապետարանը ամբողջությամբ այրվել է

Երեկ գիշեր Շիրակի մարզում  հորդառատ անձրև տեղաց, երկար ժամանակ չէր դադարում  ուժեղ քամին, որի հետևանքով մի քանի գյուղերում  քամին քշել է տանիքները: Նախնական վարկածի համաձայն  ուժեղ կայծակի հետևանքով էլ  կրակ է բռնկվել  Մեծ Սարիարի գյուղապետարանում:

Օգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին: Ամբողջությամբ այրվել է գյուղի գյուղապետարանի փայտե շինությունը (մոտ 150 քմ)՝ գույքով:

Ինչպես Henaran.am-ի թղթակցին փոխանցեց Մեծ Սարիարի գյուղապետ Բաբիկ Ավետիսյանը,  հրդեհը բռնկվել է, ուժեղ քամու պատճառով  չեն կարողացել  հանգցնել կրակը:  Գյուղապետը եղել է Երևանում,  գյուղից  զանգել,  տեղեկացրել են դեպքի մասին: Այժմ տեղում աշխատում են մասնագետները, որ պարզեն հրդեհի պատճառները՝ կայծակից, թե  ինչ որ այլ պատճառով է հրդեհ բռնկվել:

Ամբողջությամբ այրվել է  տնակ գյուղապետարանը, երեք չհրկիզվող պահարանները  ուռել ու  բացվել են, այրվել են բոլոր կարևոր փաստաթղթերը:

Նշենք, որ Մեծ Սարիարում, ուժեղ քամին պոկել է  դպրոցի տանիքի մի մասը, տներին ևս որոշ  վնասներ հասցրել:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ