Երևանի Բաղրամյան պողոտայում օձ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 22-ին, ժամը 08:16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում օձ է նկատվել. որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: