20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ավտովթար Ավանեսով և Աթոյան փողոցների խաչմերուկում. կա զոհ

Օգոստոսի 21-ին, ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ Ավանեսով և Աթոյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այվազովսկու փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում «Hyundai» մակնիշի 70 CC 505 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1970 թ. ծնված Խ. Ա., ծնվ. 1970 թ.) բախվել է մայթեզրի բետոնե սյանը և հայտնվել ավտոճանապարհի երթևեկելի հատվածում:

Փրկարարները Խ. Ա.-ին անգիտակից վիճակում պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ