13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

«ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Արցախում պայթել է ականի վրա

 Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի <<Նովրուզլու>> կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա, տեղեկացնում է է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

Երևանում 2-ամյա երեխան տատիկի գրկից վայր է ընկել պատշգամբից

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Պարզվել է, որ […]

Ավտովթար՝ Կապանում. վարորդը և ուղևորը մահացել են

Հուլիսի 26-ին, ժամը 08:26 ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի օդանավակայնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին «BMW» մակնիշի 15 GC 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է […]

Գյումրիում հայտնաբերվել է բենզալցակայանի աշխատակցի դին

Գյումրի քաղաքի Հաղթանակ փողոցում գտնվող բենզալցակայանում այսօր՝ հուլիսի 25-ին, տղամարդու դի է հայտնաբերվել: Մահացածը բենզալցակայանի աշխատակիցն է, որը տեւական ժամանակ դռան թակոցներին չի արձագանքել: shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ներկայացուցիչների եւ ընթերականների ու բենզալցակայանի աշխատակիցների հետ բացելով բեզնալցակայանի դուռը, այնտեղ հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի: Այս պահին տեղում աշխատում են Շիրակի մարզի […]

Կառնուտի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած տղամարդու դին (ֆոտո)

Ջրափրկարարները րոպեներ առաջ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել: Այս մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց, ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:   Նա Կառնուտ գյուղի բնակիչ էր: «Գտնվել է մոտավորապես ջրամբարի մեջտեղի հատվածում, հավանաբար ջուրն է տեղաշարժել նրան: Այս պահին […]

36 տարեկան կորած տղամարդուն փնտրում են Կառնուտի ջրամբարում. ջրափրկարարները ժամանել են Շիրակի մարզ

Հուլիսի 24-ին` ժամը 00:17-ին, տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել: Կասկածվում է, որ նա խեղդվել է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող […]

6069 արտակարգ դեպք կես տարվա մեջ

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 6069 արտակարգ դեպք է գրանցվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն: Այդ պատահարների արդյունքում զոհվել է 149, տուժել` 4 866 մարդ:   Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արտակարգ պատահարների թիվը աճել է 16,7%-ով՝ 867 դեպքով, ընդ որում՝ 10-ով աճել են զոհերի, և 747-ով տուժածների թվաքանակը, […]

Ավտոբուսը քարշ է տվել դռների մեջ արգելափակված 4-ամյա աղջկան /տեսանյութ/

ՌԴ Նորիլսկ քաղաքում ավտոբուսի վարորդի անուշադրության պատճառով քիչ է մնացել՝ մեծ ողբերգություն տեղի ունենա։ 4-ամյա աղջնակը արգելափակվել է ավտոբուսի դռների արանքում, եւ վարորդը, չնկատելով, մի քանի մետր քարշ է տվել երեխային։  Երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։      

Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում. մեկ մարդ հոսպիտալացվել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 24-ին՝ ժամը 06:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 […]

Միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա 7 վիրավոր

Հուլիսի 23-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, թիվ 20 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը բախվել է էլեկտրասյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի