36 տարեկան կորած տղամարդուն փնտրում են Կառնուտի ջրամբարում. ջրափրկարարները ժամանել են Շիրակի մարզ
Հուլիսի 24-ին` ժամը 00:17-ին, տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել:
Կասկածվում է, որ նա խեղդվել է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը: Փրկարարները որոնողական աշխատանքներ կատարել են, բայց ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից
«Արդեն առավոտյան 10։30 –ից վերսկսվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայրում աշխատում է Սևանից ժամանած հատուկ ջրափրկարարական ջոկատը: Այս պահին աշխատանքները շարունակվում են՝ դեռ դրական արդյունք չունենք»,- Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը: