Գյումրիում հայտնաբերվել է բենզալցակայանի աշխատակցի դին
Գյումրի քաղաքի Հաղթանակ փողոցում գտնվող բենզալցակայանում այսօր՝ հուլիսի 25-ին, տղամարդու դի է հայտնաբերվել: Մահացածը բենզալցակայանի աշխատակիցն է, որը տեւական ժամանակ դռան թակոցներին չի արձագանքել:
shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ներկայացուցիչների եւ ընթերականների ու բենզալցակայանի աշխատակիցների հետ բացելով բեզնալցակայանի դուռը, այնտեղ հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի: Այս պահին տեղում աշխատում են Շիրակի մարզի ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ տղամարդը հանկարծամահ է եղել: