«Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է. մարումը տևական ժամանակ է պահանջելու

Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: *** Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել […]