Ողբերգական ավտովթար Գյումրիում. վարորդը տեղում մահացել է
Օգոստոսի 25-ին առավոտյան ժամը 09:55-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մուշ թաղամասի մոտակայքում:
BMW մակնիշի 35 CG 766 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ճանապարհին։ Պատահարի պատճառն, ինչպես նշում է, ԱԻՆ ծառայության Շիրակի վարչության պետ Արթուր Կարապետյանի, հավանաբար եղել է այն, որ վարորդը մեքենայով հարվածել է բետոնյա հենակին:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է՝ «BMW» մակնիշի 35 CG 766 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ եղել է միայն վարորդը ՝ 1988 թ. ծնված Տ. Թ.-ը տեղում մահացել է:
Մինչ շտապօգնության գալը ականատեսները ևս փորձել են օգնել: Բայց չի ստացվել:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայում արգելափակված դին դուրս են բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: