04 Մայիսի, Saturday, 2024
KFC

35 երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել

Հուլիսի 9-ին, ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շպաօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի 1747S (վարորդ՝ Գ. Ղ.) և «Opel Zafira» մակնիշի 35 VL 709 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները, վերջինս շրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel Zafira»-ի ուղևորներ՝ 2004 թ. ծնված Գ. Գ.-ը և 2010 թ. ծնված Ս. Հ.-ը հոսպիտալացվել են «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց», որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ 1981 թ. ծնված Ա. Ա.-ը և 1960 թ. ծնված Ս. Ս.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, հրաժարվելով բուժօգնությունից, դուրս են գրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (գազի փականը փակվել է տեղի ուժերով):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ