Լոռիում հայտնաբերվել է տղամարդու կիսամերկ դի
SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Լոռու մարզում տեղի ունեցած մահվան դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող «Մեղվիկ» կոչվող այգու մոտ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ հետևի նստատեղում, տղամարդու դի կա: Նշված վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Անտոնյանի, ինչպես նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Նազարյանը: Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Հովսեփ Բ.-ի դին՝ կիսամերկ վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: