20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երեւան-Անապա ավտոբուսը շրջվել է․ կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր Ստավրոպոլի շրջանի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Երեւան-Անապա երթուղին իրականացնող ավտոբուսը։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը, վթարի արդյունքում զոհեր չկան, կա 3 վիրավոր։

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան – Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը: 

 Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ