10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Սառնամանիքները 34 մարդու կյանք են խլել Եվրոպայում /ֆոտո/

Եվրոպայում հզոր ձնաբքեր են: Չեխիայում, Սերբիայում եւ Խորվաթիայում 13 մարդ է զոհվել սառնամանիքներից: Շվեյցարիայում 11 մարդու կյանք է խլել վիթխարի ձնակույտը: Եղանակային վատ պայմանների պատճառով խաթարվել են տրանսպորտի աշխատանքը եւ ավիահաղորդակցությունները: Մի շարք երկրներ զրկվել են էլէկտրաէներգիայից, հաղորդում է “РИА Новости”-ն: Հանգստյան օրերին խաթարվել են նաեւ մի շարք եվրոպական օդանավակայանների աշխատանքները: Ամստերդամի միջազգային օդանավակայանից 1oo […]

Դիակ՝ բռնության հետքերով

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1949 թ. ծնված Շուրա Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով: Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման են […]

Վթարվել են ԲՀԿ-ի ՊԱԶ-իկները

Մոտ մեկ ժամ առաջ, օպերայի տարածքում վթարի է ենթարկվել “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամին պատկանող Երեւան-Աբովյան ուղղությամբ աշխատող “Պազիկ”-ներից մեկը: Վերջինիս վարորդը խախտելով երթեւեկության կանոնները, փորձել է վազանց անել եւ բախվել է շտապ օգնության մեքենաներից մեկին: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 7-ի երեկոյան էլ Կասյան փողոցում նույն Պազիկներից մեկը բախվել է “Գազել” մակնիշի մեքենայի: Բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասներ մայրաքաղաքային գնդում տեղի ունեցած սպանությունից

 Հայտնի են դարձելԵրևանում գտնվող մայրաքաղաքային գնդում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել ժամը  09:40-ի սահմաններում: Հաղորդվել է, որ Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 17 տան դիմաց “Ուազ” մակնիշի ՊՆ 0654 Մ համարանիշի ավտոմեքենայում մահացած անձ կա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` “Ուազ” ավտոմեքենայի մեջ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Սյունիքի […]

Մահացել է նախկին ԱԳ փոխնախարարը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը

Այսօր առավոտյան ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում հանկարծամահ է եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Այս մասին այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Կարինե Ղազինյանի հիշատակը: Մեծ Բրիտանիան արդեն երրորդ երկիրն էր, որտեղ Կարինե Ղազինյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը` որպես մեր […]

Թայֆունի զոհերի թիվը Ֆիլիպիններում հասել է 325-ի /վիդեո/

Ֆիլիպիններին պատուհասած “Բոֆա” թայֆունի զոհերի թիվը հասել է 325-ի, անհայտ կորած է համարվում 379 մարդ, գրում է “Московский комсомолец”-ը: Աղետն ավիրել է ճանապարհները եւ կամուրջները` տուժած տարածքները թողնելով առանց էլեկտրաէներգիայի եւ կապի միջոցների: Տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները եւ տեղավորվել հատուկ ապաստարաններում: Ուժեղ քամու պատճառով տանիքներ են փլվել, իսկ հորդառատ անձրեւները ջրհեղեղների եւ […]

Բարձրաստիճան դիվանագետն ինքնասպան է եղել գործընկերների աչքի առջեւ

Բրյուսելի օդանավակայանում ինքնասպան է եղել ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը: Նա ցած է նետվել օդանավակայանի ավտոկանգառի 8-10 մետր բարձրությամբ հարթակից, հաղորդում է “Associated Press”-ը: 52-ամյա դիվանագետը տեղում մահացել է: Սերբական արտգործնախարարության անանուն ներկայացուցչի խոսքով` Միլինկովիչը պատվիրակության մյուս անդամների հետ սպասելիս է եղել նախարարության ներկայացուցիչների ժամանմանը, որոնք պետք է բանակցություններ վարեին ՆԱՏՕ-ի հետ: Բոլորի համար անսպասելի […]

Թայֆունը 100 մարդու կյանք է խլել Ֆիլիպիններում /վիդեո/

Ֆիլիպինների հարավին պատուհասած “Բոֆա” թայֆունը շուրջ 100 մարդու կյանք է խլել, անհայտ կորածների թիվը շարունակաբար աճում է, հաղորդում է “BBC”-ն: Աղետի զոհերի կեսը լեռնային շրջանների բնակիչներն են, ովքեր մահացել են սողանքների պատճառով` էվակուացիոն կենտրոններ տեղափոխվելու ժամանակ:  Քամու ուժգնությունը հասել է ժամում 160 կմ-ի:Թայֆունը ծառեր է կոտրել, տանիքներ փլուզել, գյուղատնտեսական հողերը ողողված են ցեխոտ ջրով: Երկրի […]

Սիրիացի ապստամբները կրակ են բացել դպրոցի վրա.28 աշակերտ է զոհվել

Սիրիացի ապստամբները նախօրեին կրակ են բացել Դամասկոսի արվարձանում գտնվող Վաֆիդին փախստկանների ճամբարի դպրոցի ուղղությամբ, հաղորդում է “Reuters”-ը: Ըստ ստացված տեղեկությունների` սպանվել են դպրոցի 28 աշակերտներ եւ մեկ ուսուցիչ: Սիրիական հեռուստատեսությունն այն անվանել է “ահաբեկիչների կողմից իրագործված վայրագ հանցագործություն”: Ընդդիմադիր աղբյուրները հաստատել են կրակոցների փաստը, սակայն հայտնել են, որ ապստամբները որեւէ առնչություն չունեն դրա հետ: Հավելյալ […]

Սկեսուրի հետ վեճի արդյունքում հարսը փորձել է ինքնասպան լինել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Դեկտեմբերի 3-ին, Ժամը 13:00-ի սահմաններում, Հրազդան Բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ սուր թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ: Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված