19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մանրամասներ մայրաքաղաքային գնդում տեղի ունեցած սպանությունից

 Հայտնի են դարձելԵրևանում գտնվող մայրաքաղաքային գնդում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել ժամը  09:40-ի սահմաններում: Հաղորդվել է, որ Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 17 տան դիմաց “Ուազ” մակնիշի ՊՆ 0654 Մ համարանիշի ավտոմեքենայում մահացած անձ կա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` “Ուազ” ավտոմեքենայի մեջ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հաշվառված 40-ամյա Վարդան Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դիակի կողքին հայտնաբերվել է “Տոզ” տեսակի ակոսափող հրացան: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան և հավանական է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 1972 թ-ին ծնված Վարդան Խաչատրյանն աշխատում էր Նուբարաշենում տեղակայված զորամասում որպես թիկունքի պետի վարորդ. կոչումով ենթասպա էր: 

Փաստի կապակցությամբ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն է ՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:  Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ