17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մահացել են թունավորումից

Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 30 շենքի 30 բնակարանում հայտնաբերվել են բնակիչներ՝ Վահագն (1927 թ.) և Սոնա (1930 թ.) Ամերիկյանների դիերը: Վերջիններս, ըստ նախնական տվյալների, մահացել են թունավորումից: Նշված հասցեից բնակիչներ՝ Համբարձում (1958 թ.) և Անդրանիկ (1989 թ.) Ամերիկյանները նմանատիպ ախտանիշով տեղափոխվել են ՛՛Արմենիա՛՛ ԲԿ: Նրանց առողջական վիճակը […]

Ստամբուլում հայ կին է սպանվել

Ստամբուլում բնակվող հայազգի 84-ամյա Մարիսա Քյուչուքը սպանվել է: Հանցագործը ծեր կնոջը դանակի 7 հարված է հասցրել եւ կտրել կոկորդը, հաղորդում է “Sondakika” կայքը: Մոր դիակը հայտնաբերել է որդին` Զատիկ Քյուչուքը, ով կանչել է ոստիկաններին եւ բժիշկներն, որոնք արձանագրել են կնոջ մահը:  Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

ԱՄՆ-ում ձնաբքերի եւ տորնադոների պատճառով հազարվոր չվերթներ են հետաձգվել

Տասնյակ հազարավոր ամերիկացիներ են մնացել ԱՄՆ-ի օդանավակայաններում`ծննդյան տոների արձակուրդին: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` ավելի քան 2 հազար չվերթներ են չեղյալ հայտարարվել, իսկ 10 հազարը հետաձգվել են սառցե անձրեւի եւ ուժեղ ձյան պատճառով, որոնք սառույցով են պատել թռիչքուղիները: Փոթորկի նախազգուշացում է տրվել հարավային 18 նահանգներում: Միաժամանակ ԱՄՆ-ում շարունակում են մոլեգնել տորնադոները, որոնց թիվն արդեն հասել է 34-ի: […]

Վթարվել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ում տեղյակ են, քննչականում՝ ոչ

Henaran.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 26-ի առավոտյան  Վահագնի թաղամասում, ժամը  11.30-ի սահմաններում վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության ավտոմեքենան: Մեկ պայմանագրային զինծառայող տեղափոխվել է Մուրացանի անվան հոսպիտալ: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը՝ ավելացնելով, որ պատահարի մանրամասները ճշտենք նախարարության քննչական վարչությունից: ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը Henarana.am-ի հետ ունեցած […]

Սուրբ ծննդյան գիշերն ԱՄՆ-ում միանգամից 15 տորնադո է մոլեգնել /վիդեո/

Սուրբ ծննդյան գիշերը ԱՄՆ-ի հարավային նահանգներում շուրջ 15 տորնադոներ են մոլեգնել` ավելի քան 100 հազար մարդկանց թողնելով առանց էլեկտրականության, հաղորդում է “ABCnews”-ը: Տորնադոները վնասել են բազմաթիվ տներ, ծառեր են տապալել, էլեկտրահաղորդակցման լարեր են վնասել: Հատկապես մեծ վնաս է հասցվել Տեքսաս, Արկանզաս, Օկլահոմա, Միսիսիպի, Լուիզիանա եւ Ալաբամա նահանգներին: Զոհերի թիվը դեռեւս ճշտված չէ: Ըստ “Reuters”-ի մահացել […]

Սիրիացի ապստամբների դեմ առաջին անգամ քիմիական զենք է կիրառվել

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ ապստամբների դեմ քիմիական զենք է կիրառվել: Չնայած Ռուսաստանը դրան չի հավատում:Ռուսական ԱԳՆ-ը հերքել է այդ լուրը, հաղորդում է “Интерфакс”-ը: Հոմս քաղաքի ակտիվիստները հայտարարել են, որ սիրիացի զինվորներն իրենց դեմ թունավոր գազ են օգտագործել, բացի այդ, նրանք հայտնել են, որ կառավարական զորքերն իրենց վրա ռումբեր են նետել, որոնք թունավորող նյութեր […]

Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել գործարար համայնքի համար /ֆոտո/

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում Հանրապետության ղեկավարի անունից այսօր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը խոսել է 2012թ. արդյունքների, տնտեսության հիմնական ճյուղերում սպասվող աճի մասին, անդրադարձել է պետական բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ տարին ամփոփվելու է […]

Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի /լրացված/

Երեկ` դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում ԼՂՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. “ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու […]

Ավելի քան 300 մարդ է զոհվել Սիրիայում` ավիահարվածի հետեւանքով /վիդեո/

Սիրիայի  Համա նահանգում հացի փռան վրա ավիահարվածի հետեւանքով ավելի քան 300 մարդ է զոհվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ` հացի հերթում ավելի քան հազար մարդ է եղել:  Ըստ “РБК”-ի` ապստամբների կողմից վերահսկվող Հալֆայա քաղաքում արդեն մի քանի օր շարունակ հաց չի եղել: Ավելի վաղ կառավարական զորքերն ավիահարվածներ են հասցրել նաեւ Հալեպի եւ Դամասկոսի արվարձաններին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի