17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հայազգի ուսանողը ծանր վիրավորվել է Հալեպի համալսարանի պայթյունի հետեւանքով

Ինչպես “Henaran.am”-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, նախօրեին Հալեպի համալսարանի ռմբակոծության հետեւանքով ծանր վիրավորվել է ազգությամբ հայ Սարգիս Պետրոսյանը: Նշենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 82 ուսանող, 160-ը վիրավոր են: 

ՊՆ Ուրալը վթարի է ենթարկվել.կա զոհ /լրացված

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, ‘’Ուրալ’’ մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը:  Այս մասին shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 […]

86-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Կարապետյանի կողմից այսօր` հունվարի 16-ին, նյութեր են նախապատրաստվում հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 86-ամյա Խ. Թորոսյանի մահվան փաստով: Երեկ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված Սասունիկ գյուղի բնակիչ Խ. Թորոսյանը թունավորում ախտորոշմամբ վերակենդանացման բաժանմունքում մահացել է: […]

Հալեպի համալսարանի պայթյունի զոհերի թիվը հասել է 82-ի /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 80-ը, հաղորդում է “AFP”-ը: Հալեպի նահանգապետի հայտարարության համաձայն զոհվել է 82 եւ վիրավորվել 160 մարդ:  Բացի ուսանողներից, համալսարանում ուսանում են նաեւ Հալեպի ծայրամասերում բնակվող շուրջ 30 հազար փախստականներ: Պայթյունները տեղի են ունեցել ձմեռային քննաշրջանի  առաջին օրը:  Կառավարական զորքերը պայթյունի համար պատասխանտու են համարում ապստմաբներին, […]

Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել

Սիրիայի մեծությամբ 2-րդ քաղաքի` Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “AFP”-ը: Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորների մասին դեռեւս տեղեկություն չկա: Ըստ որոշ տվյալների` պայթյունը կազմակերպել է ինչ-որ ահաբեկչական կազմակերպություն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Պայթյունի էպիկենտրոնը համալսարանի հանրակացարանի եւ ճարտարապետական ֆակուլտետի շենքերի միջեւ է: Հալեպի համալսարանը գտնվում է Սիրիայի նախագահ […]

Մինչ հայտնի գործարարը Ծաղկաձորում հանգստանում էր, գողերը մտել են նրա տուն

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի 2-րդ (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով), նույն հոդվածի 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է այս տարվա հունվարի 4-ին Արաբկիր վարչական շրջանի Կովկասյան […]

Տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ 7-ամյա երեխա են բռնաբարել

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են շրջափակել դպրոցը, որտեղ երեխայի են բռնաբարել, գրում է “Комсомольская правда”-ն: 7-ամյա աղջնակը շոկի մեջ է ընկել, սակայն կարողացել է նկարագրել իր վրա հարձակվողին: Երեխայի հարազատները վրդովված են նաեւ այն փաստից, որ զուգարանը, որտեղ տեղի է ունեցել բռնաբարությունը, տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ է գտնվում: Վերջինիս արդեն մեղադրել են անուշադրության համար:  Հնդկաստանում ընթացող բողոքի […]

Դալմայի այգում դաժան սպանության հեղինակը պատմել է մանրամասները /վիդեո/

ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Դալմայի այգում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հեղինակը և սպանվածի հայրը դեպքի առնչությամբ իրենց մեկնաբանություններն են ներկայացնում: Հիշեցնենք, որ Հունվարի 4-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ որդին` 1965 թվականին ծնված Արա Հունանյանը, նախորդ օրը, ժամը 14-ի սահմաններում, դուրս է եկել տնից և անհետ կորել: Ըստ […]

Հայտնաբերվել է Վահան Զատիկյանի որդու դին. մահվան վարկածը

Հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Մալաթիայի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացած երիտասարդին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտրոն: Պարզվել է, […]

83-ամյա հայրը սպանել է 56-ամյա որդուն

Այսօր` հունվարի11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:  Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես հիվանդանոցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի