17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Բենզալցակայանի աշխատակիցները թունավորվել են

Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից երեկ “սուր էկզոգեն թունավորում” ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 3 տղամարդ:  ՀՀ ոստիկանության հաղորդմամբ`բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով աշխատողները մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել  հիվանդանոց:

21 զոհ, այդ թվում` մեկ հայ` Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում

Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքից ոչ հեռու վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:  Ըստ “Սկատ” ավիաընկերության, որին պատկանում է վթարի ենթարկված ինքնաթիռը, 21 մարդ, այդ թվում եւ անձնակազմի 5 անդամները, մահացել են: Նախնական տվյալներով` վթարի պատճառը վատ եղանակային պայմաններում վայրէջքի պահին գետնին բախվելն է: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն ինքնաթիռի “սեւ արկղի” ուսումնասիրությունից հետո, որն արդեն հայտնաբերվել […]

Որդին կնոջ համար ծեծել է մորը` աստիճաններից ցած գլորել

Երեկ` հունվարի 28-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մուրացան 64 տան բնակիչ 64-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ մայրը՝ 75-ամյա Գեղանուշ Մանգյանը, տան աստիճանավանդակներից ընկել, մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորութամբ: […]

56-ամյա կինն ինքնասպան եղավ

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Henaran.am-ը, այսօր` հունվարի 29-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Փափազյան փողոցի թիվ 16 հասցեում 43-րդ բնակարանի բնակչուհին փորձում է ինքնասպանություն գործել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում  հայտնաբերվել է ինքնասպան եղած 1957 թ. ծնված Լ. Գալոյանի դին:

232 զոհ` գիշերային ակումբի հրդեհի արդյունքում /վիդեո/

Բրազիլական Սանտա Մարիա քաղաքում գտվող “Kiss” գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 232 մարդ է զոհվել, հաղորդում է “BBC”-ն: Մարդկանց մեծ մասը խեղդամահ է եղել կամ մահացել հրմշտոցից, որն առաջացել է խուճապից: Ակումբը միայն մեկ պահետային ելք է ունեցել, այդ պատճառով էլ հրդեհի բռնկվելուց հետո բոլորը դուրս են վազել սրահից եւ խցանում ստեղծել: Շատերը խեղդվել են ծխից […]

50 զոհ` վենեսուելական բանտում ծագած խռովության արդյունքում /վիդեո/

Առնվազն 50 մարդ է զոհվել վենեսուելական Բարկիսիմենտո քաղաքի բանտում` ապստամբությունը ճնշելու արդյունքում: Եվս 90 մարդ վնասվածքներ է ստացել: Ապստամբության պատճառ է դարձել բանտում ստուգում անցկացնելու իշխանությունների փորձը` բանտարկյալներից զենքերը բռնագրավվելու նպատակով, գրում է “РИА Новости”-ն: Տուժածների մեծ մասը վնասվածքներ է ստացել հրազենային կրակոցների հետեւանքով: Նրանց շտապօգնության 19 մեքենա է  հոսպիտալացրել: Զոհվածների թվում են նաեւ 2 […]

Եգիպտոսում անկարգություններ են. զոհվել է 8 մարդ /վիդեո/

Եգիպտական բանակի տանկերը ներխուժել են Սուեզ քաղաք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 2 կողմից էլ զոհեր կան, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Նավահանգստային քաղաքի ոստիկանությունը չի կարողացել միայն սեփական ուժեով ճնշել փողոցային անկարգությունները եւ ստիպված է եղել օգնություն խնդրել բանակից: Միայն այդ կերպ իշխանությունները հույս ունեն դադարեցնել արյունահեղությունը: Ըստ տեղի ԶԼՄ-ների` […]

Արտակարգ պատահար. ինքնաթիռը վայրէջք է կատարել այրվող շարժիչով /վիդեո/

Ըստ թուրքական լրատվամիջոցների` թուրքական ավիաուղիների ինքնաթիռը` այրվող շարժիչով, արտակարգ վայրէջք է կատարել Իզմիր քաղաքում: Ինքնաթիռի ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:  Օդանավը, որում 114 մարդ է գտվել, Ստամբուլից ուղեւորվել է Իզմիր: Սակայն օդանավակայանում վայրէջքի պահին կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետեւանքով այրվել է շարժիչներից մեկը: 

Տղամարդը ցանկացել է ինքնահրկիզվել դատարանում

Երեկ՝ ժամը 20.22-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962թ. ծնված Ս. Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք: Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի