12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որդին կնոջ համար ծեծել է մորը` աստիճաններից ցած գլորել

Երեկ` հունվարի 28-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մուրացան 64 տան բնակիչ 64-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ մայրը՝ 75-ամյա Գեղանուշ Մանգյանը, տան աստիճանավանդակներից ընկել, մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորութամբ: Տեղում են եղել նաև Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի աշխատակիցները` բաժանմունքի պետ Մուշեղ Ալեքսանյանի գլխավորությամբ:

Երեկ հետաքննիչի կողմից նշանակվում է դիակի դատափորձաքննություն և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկություների՝ այսօր դատական բժիշկը Էրեբունու ոստիկանությանը հայտնել է, որ Գ. Մանգյանը մահացել է մեխանիկական շնչահեղձության (խեղդամահ լինելու) հետևանքով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարևանները պատմել են, որ մահացածը նշված տանը բնակվում էր իր երկու տղաների` Գագիկի և 45-ամյա Կարեն Սենեքերիմյանի հետ: Կարենը ամուսնալուծված էր և տանը միշտ վիճաբանություն է տեղի ունեցել ընտանեկան հարցերի շուրջ, ով մորը մեղադրում էր, որ ինքն է եղել պատճառը, որ բաժանվել է կնոջից: Եվ երեկ տանը նույնպես վիճաբանության ձայներ են լսել:

Գ. Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ էրեբունու ոստիկանություն են տարվել Գ. և Կ. եղբայրները` դեպքի մանրամասները պարզաբանելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ