16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մարդասպանը պետք է սպաներ դպրոցի բոլոր երեխաներին /վիդեո/

Ադամ Լանզան, ով դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” նախակրթարանում զանգվածային մարդասպանություններ էր կատարել, ոստիկանության ժամանման պահին իր մոտ դեռեւս հարյուրավոր չօգտագործված փամփուշտներ է ունեցել: Նրանց ճշգրիտ թիվը չի նշվում, սակայն ինչպես տեղեկացնում է “Assocated Press”-ը, դրանք նախատեսված են եղել՝ դպրոցի բոլոր աշակերտներին սպանելու համար՝ շուրջ 670 երեխա: 20-ամյա երիտասարդը, ում համար […]

25 պաղեստինցի է զոհվել՝ փախստականների ճամբարի վրա ավիարհարվածի հետեւանքով /վիդեո/

Դամասկոսում պաղեստինցի փախստականների “Յարմուկ” ճամբարում ավիահարվածի հետեւանքով առնվազն 25  մարդ է զոհվել, հաղորդում է “Reuters”-ը՝ հղում անելով ապստամբ ակտիվիստներին: “AFP”-ի տվյալներով՝ զոհերի թիվը անհամեմատ ավելի քիչ է՝ 8 մարդ: Իրավապաշտպանները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը գտնվում են ծայրահեղ վիճակում: Սիրիայում բնակվում է ավելի քան 500 հազար պաղեստինցի, որոց մեծ […]

6-ամյա երեխան փոքր քույրերին փրկել է հրդեհի ճիրաններից /վիդեո/

Հատկապես ձմռան ամիսներին Գյումրու տնակային ավաններում հաճախակի են դառնում հրդեհի դեպքերը: Երեկ կեսօրին անսպասելի և ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթևան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 և 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա […]

Վթարվել է Իրանական ավտոբուս. կան տուժածներ

Սյունիքի մարզի Արեւիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցել է ճանապարհա-տրանստպորտային պատահար: Ըստ նախնական տվյալների, վթարի ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող ավտոբուս: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, ավտոբուսում եղել է 25 ուղեւոր, կա 1 զոհ: Բոլոր տուժածները դուրս են բերվել ու հոսպիտալացվել Մեղրի եւ Ագարակ քաղաքների բժշկական կենտրոններում: 

Ամերիկան շոկի մեջ է. 20 երեխա եւ 7 ուսուցիչ է սպանվել /վիդեո/

ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 27 մարդ է սպանվել, որոնցից 20-ը երեխաներ են, հաղորդում է “AFP”-ը: Մահացածների թվում է նաեւ մարդասպանի մայրը` Նենսի Լանզան, ով այդ դպրոցում ուսուցիչ էր աշխատում: Մարդասպանը` նրա որդին, 24-ամյա Ադամ Լանզան է:  Ականատեսների խոսքով` մարդասպանի մոտ 4 հրազեն է եղել: Սպանելով ուսուցիչներին […]

39-ամյա տղամարդուն գտել են Բուսաբանական այգում` կախված

 shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ջերմոցներից մեկում կախված անձ կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված տարածք են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ […]

2 տարեկան երեխան խեղդել է 11 ամսական քրոջը

Ադրբեջանի Լյանքյարանի շրջանի Շիխաքերան գյուղի բնակիչ Անար Սեյդամիր օղլու Մամեդով Հադիջի 2 տարեկան աղջիկը շղթան փաթաթել է իր 11 ամսական քրոջ պարանոցին, որը ձգվել է եւ խեղդել երեխային, հաղորդում է “APA”-ն: Գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: 

Հրդեհ սուպերմարկետում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 06.38-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքոի մարզի Գավառի Մինասյան փողոցում տեղակայված ”Դովլաթ” սուպերմարկետում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 07.12-ին:Այրվել են սառնարան, կախովի պլաստմասե առաստաղ (150 քմ) եւ ցուցափեղկեր:  

125 մարդ է սպանվել Սիրիայի` ալավիներով բնակեցված գյուղում

Առնվազն 125 մարդ է դարձել ուժեղ պայթյունների զոհը Սիրիայի կենտրոնում գտնվող Համա նահանգում` ալավիներով բնակեցված Ակրաբ բնակավայրում, հաղորդում է “AFP”-ը` հղում անելով “Syrian Observatory for Human Rights” կազմակերպությանը: Իրավապաշտպանները հայտնել են, որ առայժմ իրենք չեն կարող որեւէ փաստ ներկայացնել, որը կապացուցի, որ ապստամբների խմբավորումները կապ ունեն սպանությունների հետ: Սակայն եթե դա հաստատվի, ապա դա կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի