10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հիվանդ զինվորը մահացել է, հայրը մեղադրում է ՊՆ-ին /վիդեո/

Արյան սուր հիվանդությամբ տառապող Արթուր Քոչարյանը, ում բուժման գումարը Մոսկվայում ՊՆ-ն մոտ մեկ ամիս չէր տրամադրում, սակայն համաձայնվել էր փոխանցել “Չենք լռելու”-ի տեսանյութի բարձրացած աղմուկից հետո, դեկտեմբերի 3-ին մահացել է: “Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել: Որդուս թաղելուց հետո ես չեմ լռելու: […]

Վթար Շիրակում. փեսացուի եղբայրն է մահացել, հարսնացուն հիվանդանոցում է

Այսօր, Ժամը 10:00-ի սահմաններում Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են “ՎԱԶ 21015” մակնիշի 23 ՍԼ 906 համարանիշի եւ “ՎԱԶ 2109”մակնիշի 14 ԼԼ 123 համարանիշի ավտոմեքենաները:  Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով “ՎԱԶ 2109”-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորն ու “ՎԱԶ 21015”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի […]

Ավիավթարի արդյունքում Կոնգոյում 5 ՀՀ քաղաքացի է զոհվել /լրացված, վիդեո/

Հաստատվել է տեղեկությունը, ըստ որի Կոնգոյում ավիավթարի արդյունքում զոհվել են 5 ՀՀ քաղաքացիներ: Քիչ առաջ Henaran.am-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Օդանավի հրամանատարի ինքնությունը պարզվել է` Վարազդատ Բալասանյան է:Մնացած զոհվածների ինքնությունն առայժմ պարզ չէ: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանի մոտակայքում:Օդանավի անձնակազմը բաղկացած է եղել 7 հոգուց, որոնցից 5-ը […]

Վթար. հղի կնոջը ծննդատուն են տեղափոխել/վիդեո/

Երեկ,   նոյեմբերի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի 70 հասցեում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել միանգամից 3 մեքենաներ, որոնցից մեկը “Վանե” տաքսի-ծառայությունը սպասարկող մեքենաներից է եղել: Տաքսի-ծառայության մեքենայում են եղել վարորդը` վանաձորցի 55-ամյա Սուրեն Առաքելյանը եւ ուղեւորներ Կամո Բորյանն ու Քրիստինե Մելքոնյանը, ով հղի է: Նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի ծննդատուն: 

“Նիվա”-ի 7-ամյա ուղեւորը մահացել է

Նոյեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել “Համմեր” և “ՎԱԶ-2121”  մակնիշի ավտոմեքենաներ:   Պատահարի հետևանքով “ՎԱԶ-2121”-ի ուղևորը` 2005 թ. ծնված  Արմեն  Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու  երեք  ուղևորները և “Համմեր”-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Իրանցին ծեծի է ենթարկել հայուհուն եւ կծել նրա ձեռքը

“AraratNEWS”-ի  ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության 23-ամյա քաղաքացի Ա.Դ.-ի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` դիտավորությամբ մեկին մարմնական վնասվածք պատճառելու համար, քանի որ նա ՀՀ Հանրապետության հրապարկի տարածքում վիճաբանել է ՀՀ քաղաքացի Ժաննա Զ.-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան եւ կծել ձեռքը, որի արդյունքում աղջիկը քերծվածքներ եւ […]

Ահաբեկչությունների նոր ալիք Իրաքում. 23 մարդ է զոհվել

Իրաքի շիա բնակչության դեմ ուղղված ահաբեկչությունների նոր սերիան 23 մարդու կյանք է խլել, 84-ը` վիրավոր են: Ահաբեկչությունները տեղի են ունեցել Իրաքի հարավում գտնվող Հիլլ եւ Քերբալա քաղաքներում: Ինչպես գրում է “Hürriyet Daily News”-ը, Հիլլում 18 շիա-ուխտագնացները պայթել են ականների վրա, 71-ը վիրավորվել են: Քերբալայում ռումբը պայթել է մեքենայի մեջ: Ահաբեկչության զոհ է դարձել 5 մարդ, 13-ը` […]

Սիրիայի պայթյունների հետեւանքով մեկ հայ է զոհվել

Քիչ առաջ հաստատվեց, որ Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ջարաման քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ հայ` երկքաղաքացի Ֆադի Փոլոն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ պայթյուններից հայեր չեն տուժել: Պայթյունները տեղի էին ունեցել Ջարամանի քրիստոնեաբնակ թաղամասում: 38 մարդ զոհվել է, 83-ը` վիրավորվել:

Սիրիայում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայեր չեն տուժել

Դեսպանության նախնական տվյալներով` Դամասկոսին մոտ գտնվող Ջարաման քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայեր չեն տուժել: Այս մասին Henaran.am-ին է տեղեկացնում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Պայթյուններ` Սիրիայի քրիստոնեաբնակ թաղամասերից մեկում /վիդեո/

Սիրիացի ապստամբները հրթիռ են արձակել կործանիչ ինքնաթիռի վրա Թուրքիայի սահմանին, հաղորդում է “AFP”-ը: Ըստ վերջին տվյալների` ապստամբները գերի են վերցրել կործանված ինքնաթիռի օդաչուին: Կործանիչի պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ: “Syrian Observatory for Human Rights” իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ապստամբները վերջերս հրթիռների ուղեբեռ են ստացել, որի քանակությունը կարող է փոխել կողմերի միջեւ ուժային հարաբերությունը եւ ազդել շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված