16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սառնամանիքները 34 մարդու կյանք են խլել Եվրոպայում /ֆոտո/

Եվրոպայում հզոր ձնաբքեր են: Չեխիայում, Սերբիայում եւ Խորվաթիայում 13 մարդ է զոհվել սառնամանիքներից: Շվեյցարիայում 11 մարդու կյանք է խլել վիթխարի ձնակույտը: Եղանակային վատ պայմանների պատճառով խաթարվել են տրանսպորտի աշխատանքը եւ ավիահաղորդակցությունները: Մի շարք երկրներ զրկվել են էլէկտրաէներգիայից, հաղորդում է “РИА Новости”-ն:

Հանգստյան օրերին խաթարվել են նաեւ մի շարք եվրոպական օդանավակայանների աշխատանքները: Ամստերդամի միջազգային օդանավակայանից 1oo չվերթ չի իրականացվել: Փոքր-ինչ բարվոք է բեռլինյան օդանավակայանի վիճակը, որտեղ չվերթներն իրականացվել են 20 րոպե ուշացումով:

Հատկապես ծանր վիճակում են հայտնվել Բալկանյան թերակղզու բնակիչները: Սերբիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Չեռնոգորիայում ուժեղ քամու եւ ձնաբքերի պատճառով փակվել են փողոցները: Սերբիայում տեղումները չեն դադարել շուրջ 30 ժամ: Երկրի մի քանի շրջաններից 661 մարդ է էվակուացվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ