03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մահացել է նախկին ԱԳ փոխնախարարը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը

Այսօր առավոտյան ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում հանկարծամահ է եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Այս մասին այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Կարինե Ղազինյանի հիշատակը:

Մեծ Բրիտանիան արդեն երրորդ երկիրն էր, որտեղ Կարինե Ղազինյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը` որպես մեր երկրի արտակարգ և լիազոր դեսպան: Նախքան այդ նա Հայաստանը ներկայացնում էր Ռումինիայում և Գերմանիայում: Իր դիվանագիտական կարիերան նա սկսել է դեռ երիատասարդ տարիներին:

Henaran.am-ը աշխատանքի ընթացքում քանիցս համոզվել է տիկին Ղազինյանի մասնագիտական եւ մարդկային բարձր որակներում: Սգում ենք Կարինե Ղազինյանի անժամանակ մահը՝ միանալով ցավակցություններին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ