10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Բարձրաստիճան դիվանագետն ինքնասպան է եղել գործընկերների աչքի առջեւ

Բրյուսելի օդանավակայանում ինքնասպան է եղել ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը: Նա ցած է նետվել օդանավակայանի ավտոկանգառի 8-10 մետր բարձրությամբ հարթակից, հաղորդում է “Associated Press”-ը: 52-ամյա դիվանագետը տեղում մահացել է:

Սերբական արտգործնախարարության անանուն ներկայացուցչի խոսքով` Միլինկովիչը պատվիրակության մյուս անդամների հետ սպասելիս է եղել նախարարության ներկայացուցիչների ժամանմանը, որոնք պետք է բանակցություններ վարեին ՆԱՏՕ-ի հետ: Բոլորի համար անսպասելի նա հանկարծ ցած է նետվել:

Բրյուսելում անց է կացվում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը: Սերբիան դաշինքի անդամ չէ, սակայն մշտական ներկայացուցչություն ունի:

Միլինկովիչը նախկինում Սերբիայի դեսպանն էր Ավստրիայում, իսկ մինչ այդ լրագրող է աշխատել:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ