28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հակառակորդի գնդակից ավագ ենթասպա է զոհվել

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում […]

ՌԴ-ում հայ շինարարներ են մնացել շենքի փլատակների տակ. 5 մարդ զոհվել է. Yerkir.am

Մարտի 28-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Yerkir.am-ի տեղեկություններով` արտագնա աշխատանքի մեկնած մի խումբ հայ շինարարներ մնացել են շինարարական փլատակների տակ: Կայքի տեղեկություններով` նրանցից մի քանիսը Ջերմուկ քաղաքի բնակիչներ են եղել: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հաստատեց այդ տեղեկությունը: Նա նշեց, որ իրեն հայտնի է, որ 5 հոգի են մահացել. երեքը եղել […]

2 հոգու վրաերթի են ենթարկել

Ապրիլի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 30 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Լուսինե Մ.-ին և 1989 թ. ծնված Էդգար Բ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Աղբյուր` Police.am

Ավտոբուսը ձորն է ընկել. 21 հոգի մահացել է

Չինաստանում ուղեւորատար ավտոբուսը գլորվել է ձորը, ինչի հետեւանքով 21 հոգի է մահացել, եւս երեքը վիրավոր են, հայտնում է Газета.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` երեկոյան, ավտոբուսը գլորվել է 100 մետր բարձությունից: Վթարի պատճառ է դարձել այն, որ ճանապարհը, որով անցնելիս է եղել ավտոբուսը, նախատեսված էր փոքր մեքենաների համար:

«Տղեք Հովոն մահացավ, մեր լավ ընկերը էլ չկա»/ֆոտո/

«Բալա ջան էնենց ուժեղ պայթուն էր, մեզ թվաց թե մեր թաղամասը պայթեց, բայց պարզվեց, որ տուննա պայթել։ Բոլորս դուրս վազեցինք, երեխեքը լացում էին, մինչև հիմա էլ վախեցած ենք, երևի մենք բոլորս կհրաժարվենք գազ օգտագործելուց»,-մեզ հետ զրույցում հուզմունքով ասաց  Ավան 6-րդ փողոցի բնակիչներից Սուրենը։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական […]

Ավանում տուն է պայթել

Ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատի և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ տանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է […]

Վարորդը ողնաշարի ողերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 3-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տերյան և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆիատ», «Մերսեդես Բենց» և «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆիատ»-ի վարորդը ողնաշարի ողերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 3-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Լիլիթ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի