Ավանում տուն է պայթել
Ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատի և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ տանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ) և վնասվել են հարակից 11 տների պատուհանները:
Տուժածը` 1980 թ. ծնված Հ. Կ.-ը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատուն, ԵՓՎ պետի տեղակալը և Ավան բաժնի պետը, ԵՀ և ՏԱՏ առաջին կարգի մասնագետը, վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը և ղեկավարը, «Երևան ԳԳՄ»-ի պետը, «Գազպրոմ Արմենիա» ՏՏ և ԳՎ բաժնի պետը:
Աղբյուր` Mes.am