24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Շղթայական ավտովթար. տուժածի առողջական վիճակը ծանր է

Մարտի 29-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 34VN506 (վարորդ՝ Հ. Մ., ծնվ 1979թ.) ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի 01TO139 պ/հ (վարորդ՝ Բ. Հ.) ավտոմեքենային, այնուհետ […]

Ծանրաքաշ ու վատառողջ քաղաքացին ընկել է հատակին

Մարտի 28-ին, ժամը 01.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և վատառողջ քաղաքացին ընկել է բնակարանի հատակին, ում բարձրացնելու և մահճակալ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

Աջափնյակում 22-ամյա աղջիկը ընկել է 13-րդ հարկի պատուհանից ու մահացել

Մարտի 27-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 18 շենքի բակում միջին տարիքի կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ս. Մ.-ը (ծնվ. 1993թ.) ցած է նետվել 13-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից:

8-ամյա երեխան խեղդվել է լողավազանում տատիկի աչքի առաջ /վիդեո 18+/

Ռուսաստանի Սուգուտ քաղաքում կինն 8-ամյա թոռնիկին` Էլվինին տարել է լողավազան: Մի պահ կնոջ ուշադրությունը շեղվել է, եւ նա կորցրել է երեխային, երբ տեսել է, որ տղան չկա, սկսել է փնտրել նրան: Շուտով տղային լողավազանի հատակին խեղդված վիճակում հայտնաբերել է լողորդներից մեկը, հայտնում է Lifenews-ը: Տղամարդը հանել է երեխային ջրից, փորձել օգնել, բայց նա արդեն մահացած […]

Մահվան ելքով վրաերթ Արշակունյաց պողոտայում

Մարտի 26-ին, Ժամը 09.30-ին, «Տոյոտա-Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Ռազմիկ  Բադալյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով` մահացել:  Կատարվում է քննություն:

Հզոր պայթյուն Նյու-Յորքում. 3 բնակելի շենք է փլուզվել /վիդեո/

Ամերիկյան Նյու-Յորք քաղաքիբնակելի շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով այդ շենքն ու եւս երկու բնակելի շենք փլուզվել են, կա նվազագույնը 30 վիրավոր, հայտնում է “Вести”-ն: Մահացածների մասին դեռեւս չի նշվում: Նյու-Յորքի քաղաքապետն ասել է, որ պայթյունի հնարավոր պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Ավտովթար. կա տուժած

Մարտի 27-ին, ժամը 01.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 910 պ/հ (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1988թ.) և «Տոյոտա Ալտեզա» մակնիշի 60 QQ 022 […]

Ավտոբուսը պայթել է արկի վրա. կան զոհեր /վիդեո/

Դոնբասում ավտոբուսը պայթել է արկի վրա, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է ТАСС գործակալությունը: Ավտոբուսը, որում ընդհանուր առմամբ 26 հոգի է եղել, մի քաղաքից մյուսն է գնալիս եղել: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Գայլը հարձակվել է գյուղացիների վրա. կան տուժածներ

Մարտի 24-ին, ժամը 16.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գ. Մ.-ի, 1978 թ. ծնված Ս. Հ.-ի, 1965 թ. ծնված Գ. Ս.-ի, 1984 թ. ծնված Ս. Ս.-ի և 1984 թ. ծնված Ա. Խ.-ի վրա` պատճառելով տարբեր աստիճանի մարմանկան վնասվածքներ: […]

Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր /վիդեո/

Կամչատկայում Ми-2 ուղղաթիռ է կործանվել, որում, նախնական տվյալներով, մինչեւ 8 հոգի է գտնվել, որոնցից 3-ը` անձակազմի անդամներ, հայտնում է LifeNews-ը: ԶԼՄ-ների տվյալներով` ուղղաթիռը օդ է բարձրացրել, որպեսզի փորձարկի նոր շարժիչը, սակայն վթարի է ենթարկվել: Նախնական տեղեկություններով` մահացել են ուղղաթիռի երկու օդաչուները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի