Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր /վիդեո/

Կամչատկայում Ми-2 ուղղաթիռ է կործանվել, որում, նախնական տվյալներով, մինչեւ 8 հոգի է գտնվել, որոնցից 3-ը` անձակազմի անդամներ, հայտնում է LifeNews-ը: ԶԼՄ-ների տվյալներով` ուղղաթիռը օդ է բարձրացրել, որպեսզի փորձարկի նոր շարժիչը, սակայն վթարի է ենթարկվել: Նախնական տեղեկություններով` մահացել են ուղղաթիռի երկու օդաչուները: