28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Կետ ձուկը ճզմել եւ սպանել է զբոսաշրջուհուն

Մեքսիկայի լողափերից մեկում դժբախտ դեպք է պատահել: 35-ամյա կանադացի զբոսաշրջուհին լուրջ վնասվածքներ է ստացել ու մահացել այն բանից հետո, երբ նրան ճզմել է կետ ձուկը, հայտնում է Газета.ru-ն: Կինը այլ զբոսաշրջիկների հետ զբոսանավում է եղել, երբ հանկարծակի ջրից հսկայական կետ է դուրս եկել ու ընկել զբոսանավի վրա: Վնասվածքներ է ստացել միայն կանադուհին, ում անմիջապես տեղափոխել […]

Ուղղաթիռների բախման շոկային տեսանյութը հայտնվել է համացանցում /վիդեո/

Համացանցում է հայտնվել Արգենտինայում երկու ուղղաթիռների բախման տեսանյութը, որի արդյունքում 10 հոգի էին մահացել: Հիշեցնենք, որ զոհերի թվում էին ֆրանսիացի 25-ամյա լողորդուհի, 2012թ. Օլիմպիական չեմպիոն Կամիլ Մյուֆֆան եւ 28-ամյա բռնցքամարտիկ, օլիմպիական մեդալակիր Ալեքսիս Վաթսենը: Նշենք նաեւ, որ մինչ այսօր պարզ չէ, թե որն է եղել ուղղաթիռների վթարի պատճառը:

Սառցե բեկորը մանկապարտեզի տանիքից ընկել է 5-ամյա աղջնակների վրա

Կիրովում մանկապարտեզի տանիքից սառցե գունդը պոկվել եւ ընկել է 5 տարեկան երկու երեխաների վրա: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեխաների զբոսանքի ժամանակ, հայտնում է lifenews-ը: Սառցե բեկորն ընկել է առաջին հարկից, երեխաներն այդ պահին դաստիարակի հետ են եղել: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի առթիվ ստուգումներ են անցկացվում:

Հրդեհ «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կազանի կենտրոնում գտնվող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է LifeNews-ը: Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է առեւտրի կենտրոնում տեղակայված սրճարանում եւ տարածվել ողջ տարածքով մեկ: Հրդեհի պահին առեւտրի կենտրոնում մոտ 200 մարդ է գտնվել: Տեղեկություններ կան, որ հրդեհը կարող էր կազմակերպված լինել, քանի որ առեւտրի […]

Բախվել է բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

Մարտի 11-ին, ժամը 23.47-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի 34SC202 պ/հ ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին: Վարորդ Ա. Ա.-ը […]

18 ամսական երեխան հրաշքով ողջ է մնացել` 14 ժամ մնալով գետն ընկած մեքենայում

Ամերիկայի Յուտա  նահանգում 1.5 տարեկան աղջնակը հրաշքով ողջ է մնացել ավտովթարից հետո: Մեքենան, որում եղել են երեխան եւ նրա մայրը, ընկել է գետը: Փոքրիկի մանկական բազկաթոռը ամրացված է եղել վարորդի հետեւում, եւ այդ հատվածը երջանիկ պատահականությամբ` մնացել է ջրից դուրս, ինչն էլ օգնել է փոքրիկին ողջ մնալ: Երեխայի մայրը տեղում մահացել է, իսկ աղջնակը 14 […]

Երկու ուղղաթիռների կործանման արդյունքում 10 հոգի է մահացել /վիդեո/

Արգենտինայում երկու ուղղաթիռներ իրար են բախվել, ինչի արդյունքում 10 հոգի է մահացել: Զոհերից 2-ը արգենտինացիներ են` նրան օդաչուներն են եղել, մյուս 8-ը ֆրանսիացիներ են: Յուրաքանչյուր ուղղաթիռում 5-ական մարդ է գտնվել, հայտնում է The Guardian-ը: Պարզվել է, որ զոհերը ռեալիթի-շոուի մասնակիցներ են, ովքեր, համաձայն շոուի, պետք է ապրեին էքստրեմալ պայմաններում: Ուղղաթիռներից մեկում նկարահանող խմբի անդամներն են […]

2014-ը ռեկորդային է եղել ավիավթարների զոհերի քանակով. մասնագետներ

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան /IATA/ զեկույց է ներկայացրել, որով նշվում են ավիավթարի մոնիթորինգները: Համաձայն զեկույցի` նախորդ` 2014 թվականը ռեկորդային է եղել ավիավթարների արդյունքում զոհվածների քանակով: 2014-ին 12 ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 641 մարդ է մահացել: 2013-ին զոհերի թիվը կազմում էր 210 հոգի: Հարկ է նշել, որ զեկույցը չի ներառել Դոնեցկի մերձակայքում կործանված ինքնաթիռի դեպքը, […]

Սառցե բեկորն ընկել է կնոջ եւ փոքրիկ երեխայի վրա /վիդեո/

Օրերս Մոսկվայում սառցե բեկորն ընկել է կնոջ եւ նրա փոքրիկի վրա, որը մանկասայլակում է եղել, հայտնում է Интерфакс-ը: 26-ամյա կինը փոքրիկ դստեր հետ զբոսնելիս է եղել, երբ 9 հարկանի շենքի տանիկից սառցե բեկորն ընկել է նրանց վրա: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, մայրը մի շարք վնասվածքներ ու կոտրվածքներ ունի, իսկ փոքրիկը գլխի վնասվածք, նա վերակենդանացման […]

Դեռահասն այրվել է մոր աչքի առաջ

Ռուսաստանի Կալաչեւսկի շրջանում ոստիկանությունը քննություն է անցկացնում 15-ամյա տղայի մահվան փաստի առիթով: Ողբերգությունը տեղի է ունեցել օրերս, շրջանի գյուղերից մեկում: Նախնական տվյալներով` տղան անզգույշ է վարվել կրակի հետ, ինչի արդյունքում տունը հրդեհվել է, հայտնում է Российская Газета-ն: Երեխան դեպքի ժամանակ տանը միայնակ է եղել, այդ պահին մայրը գնացել է հարեւանի տուն: Հանկարծակի հարեւանները ծուխ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված