Երիտասարդը մահացել է 19 ժամ անդադար համակարգչային խաղ խաղալուց հետո

Չինաստանի ինտերնետ-սրճարաններից մեկում 24-ամյա երիտասարդ է մահացել` 19 ժամ անդադար համակարգչային խաղ խաղալուց հետո, հայտնում է Вести-ն: Տղան խաղացել է World of Warcraft խաղը, ոչ մի րոպե չի ընդհատել այն, հետո հանկարծ սկսել է հազալ, կորցրել է գիտակցությունն ու տեղում մահացել: Նախնական վարկածով` տղան մահացել է գերհոգնածության արդյունքում: