12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Շղթայական ավտովթար Փարաքարի ճանապարհին

Մարտի 5-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Փարաքար ավտոճանապարհին` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես G-500» մակնիշի 33 LU 800 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Օպել Կորսա» մակնիշի 33 UD 894 պետհամարանիշի (վարորդ` Ն. Ս.) ավտոմեքենային, այնուհետև վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «Մերսեդես» մակնիշի 90 MM 066 պետհամարանիշի և «Ռենջ Ռովեր» մակնիշի 20 SU 977 պետհամարանիշի ավտոմեքենաներին, դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես G-500» մակնիշի 33 LU 800 պետհամարանիշի ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ