24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Թունավորում

Մարտի 21-ին, ժամը 01.00-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 20-ի ժամը 22.58-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Երևանի Սարի Թաղի 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչ` 1979 թ. ծնված Ռ. Ա.-ը:  Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: *** Մարտի 20-ին, ժամը 18.12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» […]

Ութ տարեկան երեխային գցել են տանկի տակ ու վրայով անցել. հայերն Ուկրաինայում

Չնայած ուկրաինական իշխանությունների եւ անջատականների միջեւ ձեռք բերված ժամանակավոր զինադադարի պայմանավորվածությանը, կրակոցները` ոչ առաջվա հաճախականությամբ, բայց այսօր էլ շարունակվում են, վերջիններս չեն հրաժարվում անկախության իրենց ձգտումներից: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում` խոսելով այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, տեղի ուկրաինահայերի խնդիրների մասին, ասաց Դոնբասի հոգեւոր առաջնորդ Տեր Հուսիկը: -Տեր Հուսիկ կներկայացնեք ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը ուկրաինական այն […]

5-ամյա երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ

Մարտի 20-ին, ժամը 14.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մոտ 5 տարեկան երեխա, ում ձեռքը մնացել է մսաղացում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ երեխային տեղափոխում են Արտաշիսյան փողոցում գտնվող «Սուրբ […]

Օդապարիկի վայր ընկնելը նկարահանել են /վիդեո/

Մերձմոսկվայում երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանով` օդապարիկի վայր ընկնելու արդյունքում: Միջադեպը ֆիքսել է ականատեսներից մեկը: Հայտնի է, որ վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:

ԵՊՀ-ում պայթուցիկ չեն հայտնաբերել

Մարտի 19-ին, ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են տարահանում (2200 աշխատակից և ուսանողներ): Փրկարարները և ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները տարածքի […]

24-ամյա Մարիամը ցած է նետվել պատուհանից

Մարտի 19-ին՝ ժամը 01:10-ին, անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ավանի Չարենց թաղամասի 15 շենքի բակում գետնին ընկած մարդ կա: Տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:  Ըստ տեղեկությունների՝ հիշյալ շենքի բակում հայտնաբերվել է 24-ամյա Մարիամ Սարգսյանի դիակը: Պարզվել է, որ վերջինս ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով իր բնակարանի խոհանոցի պատուհանից: Զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Նշանակվել է դատաբժշկական […]

«ԲՄՎ»-ի վարորդը և 2 ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 17-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Պեմզաշեն գյուղում բախվել է քարե պարիսպի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները, որոնցից մեկը՝ դպրոցական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Օդապարուկը երեխային օդ է թռցրել /ֆոտո, վիդեո 16+/

Վիետնամում դժբախտ պատահար է տեղի ունեցել, օդապարուկներ բաց թողելու ժամանակ դրանցից մեկի պարանը փաթաթվել է մի երեխայի ոտքերին եւ օդ հանել երեխային: Երեխան վայր է ընկել մոտավորապես 20 մետր բարձրությունից եւ բազմաթիվ մարդկանց աչքի առաջ մահացել է: Ականատեսներից մեկը նկարահանել է տեղի ունեցածն ու տեսանյութը տեղադրել համացանցում:  

Նյարդերից թույլերին` խորհուրդ չի տրվում. Մոսկվայում սպանել են ուկրաինացի տղամարդուն /վիդեո 18+/

Մոսկվայի Սիլիկատնայա երկաթգծի կայարանում մի խումբ երիտասարդներ ծեծելով սպանել են տղամարդուն: Հայտնի է դարձել, որ տղամարդուն ծեծել են 21 հոգով, 15-20 տարեկան երիտասարդները: Պարզվել է նաեւ, որ հանցագործության պատճառը ազգայնամոլությունն է. տեսելով կայարանում կանգնած տղամարդուն, հանցագործները մտածել են, թե նա տաջիկ է: 37-ամյա տղամարդը, ով իրականում ուկրաինացի է եղել, մահացել է հիվանդանոցում, իսկ LifeNews-ը հրապարակել […]

Ուղեւորը նկարահանել է` ինքնաթիռի անիվը պայթել է օդում /վիդեո/

Bombardier Q400 ինքնաթիռի ուղեւորներից մեկը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքը ամերիկյան Դենեւրի օդանակայան: Ինքնաթիռի օդ բարձրանալուց անմիջապես հետո անիվներից մեկը պայթել է: Ինքնաթիռը մի քանի պտույտ է կատարել օդանավակայանի վրա, ապա վթարային վայրէջք կատարել: Բարեբախտաբար, օդանավում գտնվող 71 հոգուց եւ ոչ ոք չի տուժել, հայտնում է Первый канал-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի